fbpx
Մշակույթ

Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը

Հայաստանի Հանրապետության Ծաղկաձոր և Դիլիջան քաղաքներում մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը: Օգոստոսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց, որ այս տարի փառատոնին մասնակցում է 7 երկիր՝ ներառյալ Հայաստանը:

«Այս տարի փառատոնին մասնակցում են 7 երկրի ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից: Մեր ծրագրում ներկայացված է լինելու նաև Լեհաստանի Վրոցլավի Հենրիխ Տոմաշևսկու անվան մնջախաղի թատրոնը, նրա հենց ստեղծած թատրոնը»,- ասաց Դադասյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը կոչ արեց արվեստասերներին՝ ակտիվ մասնակցել փառատոնին:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ