fbpx
Կրթություն

Մեկնարկում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից տեղեկացնում են.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:

Փաստաթղթերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացվում են դիմորդի կամ նրա լիազորված անձի, բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների կողմից:

Ներկայացվող փաստաթղթերի ցանկ.

1.ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով դիմում` համաձայն կցված ձևի,

2.Նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի,

3.Անձնագրի պատճեն,

4.Սփյուռքահայերի համար ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականը,

5.Կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)՝ ապոստիլ դրված կամ հյուպատոսական վավերացմամբ: Ավարտական փաստաթղթի պատճենի հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն թարգմանությունը պետք է լինի նոտարական հաստատմամբ:

6.3×4 չափսի 4 լուսանկար,

7.Բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),

8.Ինքնակենսագրական (CV)` հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով,

9.Հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետները չեն փոխվել.

ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 13-ը ներառյալ,

բ) վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ,

գ) վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ,

դ) վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,

ե) վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ,

զ) վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից օգոստոսի 20-ը ներառյալ:

է) վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ,

ը) վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում`

• սփյուռքահայերի համար` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00, հեռ ` +37410-58-13-91),

• օտարերկրյա քաղաքացիների համար երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00, հեռ ` +37410-56-23-64):

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ