fbpx
Սպորտ

Մեկնարկում է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Այսօր մեկնարկում է Ազգերի լիգայի նոր մրցափուլի Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Տոմսերը կարելի է ձեռք բերել https://tickets.ffa.am/ կայքից։ Խաղը տեղի կունենա հունիսի 4-ին՝ ժամը 17:00-ին, Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Տոմսերի արժեքը հետևյալն է՝

հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ.

արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ.

արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ:

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող անձը։

Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղերում կմեկնարկի մայիսի 26-ին:

Հունիսի 14-ին կայանալիք Հայաստան-Շոտլանդիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը կմեկնարկի մայիսի 20-ին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ