fbpx
Սպորտ

Ստամբուլ է մեկնել Հայաստանի կանանց բռնցքամարտի թիմը

Այսօր Ստամբուլ է մեկնել Հայաստանի կանանց բռնցքամարտի թիմը: Այս մասին հայտնել է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը։

Նշվում է, որ կազմում ընդգրկված են Գայանե Տեր – Բարսեղյանը / 48 կգ /, Անուշ Գրիգորյանը / 50 կգ /, Եկատերինա Սիչևան / 54 կգ / և Անի Հովսեփյանը / 70 կգ /: Պատվիրակության կազմում, գլխավոր մարզիչ , ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ են նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը:

Մայիսի 9-ին տեղի կունենա կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությանը և կավարտվի մայիսի 20-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ