Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված 88 քաղաքիցներից 31-ը, որոնք Իրանից ժամանածներն են, առավոտից կրկնակի թեստավորում են անցնում: Եթե հայտնի լինի, որ իրենց մեջ վարակակիր չկա, ապա շուրջ երկու շաբաթ տևած մեկուսացումից հետո ազատ կարձակվեն:
«Ազատությունը» լրատվամիջոցի հետ զրույցի ժամանակ քաղաքացիներից մեկն ասաց. «Դեռ չի վերջացել, դեռ թեստ են վերցնում, բոլորից չեն վերցրել, դե տևում է էլի, ամեն սենյակ մեկ-մեկ մտնում են, 30 հոգի ենք, կարծում եմ` իրիկունն արդեն պատասխանները կլինեն»:
Վերջինս հույս ունի վաղն արդեն տեսնել դպրոցահասակ դստերը. «Դժվար է իրեն չտեսնելը»:
Հյուրանոցում մեկուսացված մյուս անձանց հիմնական մասը վարակակիր կնոջ կազմակերպած նշանդրեքի մասնակիցներն են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: