fbpx
Առողջապահություն

Մեկուսացված տասնյակ զինծառայողներ կվերադառնան ծառայության. Դավիթ Տոնոյան

Այսօր` մարտի 30-ին կառավավարության արտահերթ նիստում Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ գտնվող տասնյակ զինծառայողներ վերադառնում են զինծառայության:

«Մենք խնդիրներ չունենք»,-ասաց նա:

Անդրադառնալով մեկուսացումից դուրս եկածներին, Արսեն Թորոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ մոտ 150 մարդ մեկուսացումից դուրս է եկել. «14 օրվա վերջում, երբ մենք նրանց թեստավորում ենք, մոտավորապես 10 տոկոսի մոտ դրական դեպքեր են լինում, և նրանք շարունակում են մնալ մեկուսացման մեջ ևս մեկ շաբաթ: Նրանք որևէ բուժօգնության կարիք չեն ունենում: Եվս մեկ շաբաթ անց ստուգվում են և եթե բացասական է լինում թեստը, «դուրս ենք գրում», գնում են տուն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ շատերի 14 օրվա ժամկետը մոտ օրերս լրանում է և կունենանք էլի բուժվածներ:

Այս պահին բուժվածների թիվը 30 է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ