fbpx
Ժամանց

Մելանյա Թրամփի արձանը քննադատությունների է արժանացել (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի փայտե արձանն է տեղադրվել նրա ծննդավայրում՝ Սլովենիայի Սևնիցա քաղաքի մոտակայքում:

Արձանի բացման արարաողությունը տեղի ունեցել ուրբաթ օրը։ հեղինակը Բրեդ Դաունին է, որի խոսքով՝ սա առաջին հուշարձանն է, որ նվիրվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը։

Քանդակում ԱՄՆ առաջին տիկնոջ այն դիրքն է, որը նա ընդունել էր ամուսնու՝ Դոնալդ Թրամփի նախագահական նստավայր մուտքի ժամանակ։

Արձանը քննադատությունների է արժանացել։ Մի շարք օգտատերերի կարծիքով այն նման է «խրտվիլակի»։  Տեղացիները կարծում են, որ չկա որևէ նմանություն Մելանյա Թրամփին, և պահանջում են հեռացնել արձանը:

Նշենք, որ Սեվնիցա քաղաքը ուշադրության է արժանացել զբոսաշրջիկների կողմից Թրամփի՝ Սպիտակ տան ղեկավարը դառնոլուց հետո։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ