Խորհրդարան
19:40 18/12/2019

Մելքումյանը նշեց իր ղեկավարած հանձնաժողովի երկու հիմնական խնդիրները

Մեր խորհրդարանական հանձնաժողովի առջև երկու հիմնական խնդիր կա։ Դրանցից մեկը ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցումն է միության շրջանակում, և հինգ տարի հետո մենք բոլորս կհայտնվենք մեկ տնտեսական գոտում։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով իր գլխավորած կառույցի աշխատանքի արդյունքները։

Նա նշեց, որ դեռ բազմաթիվ խնդիրներ և խոչընդոտներ կան, որոնք պետք է հաղթահարել։

«ԵՏՄ շրջանակում մեր առջև 71 խոչընդոտ կա, որոնք մենք պետք է դեռ հաղթահարենք, որոնցից 51-ը կապված է Ռուսաստանի հետ»,-ընդգծեց Մելքումյանը՝ հավելելով, որ այդ խոչընդոտների հաղթահարման տեմպերը չեն գոհացնում ոչ հայկական, ոչ մյուս կողմերին։

Նա նաև նշեց, որ միասնական տնտեսական շուկան պետք է վերջնականապես ձևավորվեր 2022-2023 թվականներին, բայց, ըստ էության, 2025-ից շուտ չի կազմավորվի։

Երկրորդ կարևորագույն խնդիրը, ինչպես նշեց պատգամավորը, խորհրդարանական վերահսկողության մակարդակի բարձրացումն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ