fbpx
Սպորտ

Մելքումյանը Զագրեբի մրցաշարում կիսեց 2-րդ հորիզոնականը

Զագրեբում ավարտվեց շրջանային ձևով անցկացվող շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր նաև հայազգի Հրանտ Մելքումյանը։

Վերջին տուրում հայ շախմատիստը կարողացավ հաղթել Պալակ Մլադենին, բայց սա չօգնեց Մելքումյանին միանալ առաջատար Վասիլի Իվանչուկին, քանի որ վերջինս իր պարտիան ոչ-ոքի ավարտեց Իվան Չեպարինովի հետ ու կես միավոր առաջ անցավ բոլորից։ Արդյունքում՝ Իվանչուկը վաստակեց 7.5 միավոր, իսկ Մելքումյանը, Էթիեն Բաքրոն և Բոսիոչիչ Մարինը վաստակեցին 7-ական միավոր՝ բաժանելով 2-րդից 4-րդ տեղերը։ Մելքումյանը լրացուցիչ ցուցանիշներով 4-րդն է։

Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ