Marca-ի հաղորդմամբ՝ «Լիոնի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայի ապագան դեռևս շարունակում է մնալ անորոշ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակվողւ հետ կապ է հաստատել «Միլանը» և մտադիր է նրան բերել «Սան Սիրո»։ Գործարքի մաս կարող է դառնալ Լուկաս Պակետան։ Գործարքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Մինչ այս հայտնի էր, որ ֆուտբոլստով հետաքրքրված է «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, որը 26-ամյա ֆուտբոլիստի հետ աշխատել է Նիդերլանդների հավաքականում։