MMA Junkie-ի հաղորդմամբ՝ UFC նախագահ Դանա Ուայթը իր կարծիքն է հայտնել խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժիի առաջիկա մենամարտի մասին:
Հաղորդվում է, որ մենամարտը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին:
«Նուրմագոմեդովի և Գեթժիի մենամարտը չի հետաձգվի, իսկ մենամարտը տեղի կունենա Աբու Դաբիում»,- նշել է Դանա Ուայթը։
UFC 249 մրցաշարի ընթացքում Ջասթին Գեթժին տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ իր հայրենակից Տոնի Ֆերգյուսոնի նկատմամբ:
