fbpx
Աշխարհ

Մենք 75-ից 100 000 մարդ կկորցնենք․ վիրուսը պետք է կանգնեցվեր Չինաստանում․ Թրամփ

Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ կորոնավիրուսի պատճառով երկրում 75.000-ից 100.000 մարդ  կզոհվի։

Դոնալդ Թրամփը  ընդգծել է, որ  ձեռնարկությունները բացելու և ամերիկացիներին աշխատանքի վերադարձնելու անհրաժեշտությունը` վիրուսի տարածումը դանդաղեցնելու նպատակով հայտարարված որոշակի միջոցների չեղարկման ճանապարհով:

«Մենք 75-ից 100 000 մարդ կկորցնենք։ Դա սարսափելի է: Մենք չպետք է ոչ մի մարդ կորցնենք դրա պատճառով: Դա պետք է կանգնեցվեր Չինաստանում»,- նշել է Թրամփը։

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ հասարակության պահվածքը (կարանտինային ժամանակահատվածում) «անհավատալի էր» և «մեր հաջողության պատճառներից մեկն էր»:

«Եթե կարելի է 80 կամ 90.000 մարդու կորուստը հաջողություն անվանել: Բայց դա պատճառներից մեկն է, որ մենք օդանավի առաջին մասում ենք, ոչ թե հետեւի»: «Ավելի վաղ ես խոսում էի 65.000 մարդու կորստի մասին: Այժմ ես ասում եմ 80 կամ 90.000-ի մասին, և այդ թվերն արագորեն աճում են»,- խոստովանել է Թրամփը:

Նախագահը դիտարկել է, որ որոշ նահանգներ ստիպված կլինեն ավելի երկար փակ մնալ, քան մյուսները: Ընդ որում, նա աջակցություն է հայտնել զբոսայգիների և լողափերի բացմանը, քանի դեռ այցելուները պատշաճ հեռավորություն են պահպանում:

Նշենք, որ կիրակի երեկոյի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.1 միլիոն հաստատված դեպք և ավելի քան 67.000 մահվան դեպք, վկայում են Հոփկինսի համալսարանի տվյալները:

Աղբյուրը՝ Fox News.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ