fbpx
Հասարակություն

Մենք ապրող ու հաղթող ժողովուրդ ենք․ Նիկոլ Փաշինյան

Մենք ապրող ու հաղթող ժողովուրդ ենք։ Հանրապետության տոնի նախօրեին այսպիսի  գրառում է կատարել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղադրել Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրի՝ գիշերային գեղարվեստական լուսավորմաբ լուսանկարը։

Հիշեցնենք՝ մեր երկրում մայիսի 28-ին նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձը՝ Հանրապետության տոնը։ 1918 թվականի մայիսի 21-ից 29-ը հայկական զինվորական կազմավորումներն ու աշխարհազորը երեք ճակատով դիմակայեցին Արաքսը գետանցած թուրքական բանակին։ Սարդարապատ կայարանի մոտ ու Բաշ Ապարանում հաղթական ճակատամարտերից և Ղարաքիլիսայում հերոսական մաքառումից հետո մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդ Հայաստանը հռչակեց անկախ Հանրապետություն։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2647791242207921

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ