fbpx
Մարզեր

18:50 12/6/2019

Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել. Արարատի մարզպետ

Հունիսի 12-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու չի հետևում վարչապետի հորդորին՝ ազատվել ծանոթ, բարեկամներին աշխատանքի նշանակելու արատավոր երևույթից, ասաց. «Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե´ մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե´ առհասարակ պետք է աշխատանք ունենան, իրենց տեղը գտնեն»:

Անդրադառնալով իր այն բարեկամներին, ում ինքը աշխատանքի է նշանակել հենց մարզպետարանում` Մարզպետը նշեց , որ 133 աշխատակիցներից միայն երկուսն են իր բարեկամները:

«Ունեմ մի զարմիկ, որ նշանակալ եմ ինձ օգնական և ունեմ ևս մեկ ազգակցական բարեկամ, որ նշանակել եմ ինձ խորհրդական, որովհետև գտել եմ, որ մեր համատեղ աշխատանքը կարող է արդյունավետ լինել»,- ասաց Գարիկ Սարգսյանը:

Վերեվ