Այսօր կկայանա «Ռոմա» – «Վոլֆսբերգ» հանդիպումը՝ Եվրոպա Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակներում։
Ավստրիական ակումբն արդեն ժամանել է Հռոմ ու անգամ հասցրել է կատակել հռոմեական ակումբի հետ։ «Վոլֆսբերգի» Twitter-յան պաշտոնական էջում հրապարակել է հայտնի Կոլիզեյի լուսանկարը, որին կից գրված է․
«Ողջույն, Ռոմա»: Մենք արդեն գտնվում ենք մարզադաշտում, բայց չկարողացանք գտնել մուտքը մեր ավտոբուսի համար»:
Hallo @OfficialASRoma!
We are at the Stadium right now, but we can not find the gateway for our team bus. #ROMAWAC #UEL pic.twitter.com/MR2FFkbwuQ— Wolfsberger AC (@WolfsbergerAC) December 11, 2019