«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպման (0:2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
«Մենք պարտվեցինք փոքր սխալներների պատճառով: Սխալվեցինք և պարտվեցինք, իսկ հիմա հիասթափություն ենք զգում: Չկարողացանք մեր խաղը ցուցադրել:
«Չելսիին» հաջողվում էր եզրափակել գրոհները, մեզ՝ ոչ:
Թիմը բավականաչափ հուսալի տեսք չուներ: Ամեն դեպքում, առաջնությունը մեզ մեր տեղում կդնի: «Բերնլիի» հետ խաղից հետո ասել եմ, որ մեզ համար բարդ կլինի պայքարել չեմպիոնության համար, իսկ այսօրվա արդյունքը նման նպատակն անհնարին դարձրեց:
Միայն «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» կարող են պայքարել չեմպիոնության համար: Մենք չենք կարող չեմպիոնության համար պայքար մղել, սակայն պետք է պայքարենք հաղթանակների համար»,- Պոչետինոյի խոսքը մեջբերել է BBC-ն:
Հավելենք, որ այժմ «Տոտենհեմն» ունի 60 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:
Հաղորդում է armsport.am-ը։