fbpx
Աշխարհ

Մենք չենք քննարկում Սաակաշվիլու՝ որևէ պետական ​​պաշտոն զբաղեցնելու հարցը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին որևէ պաշտոնի նշանակելու մտադրություն չունի: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

«Սաակաշվիլին ունի Ուկրաինայի անձնագիր: Այս փուլում մենք չենք քննարկում որևէ պետական ​​պաշտոն զբաղեցնելու հարցը»,- ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը ևս հաստատել է, որ պետական մակարդակով որևէ խոսակցություն չկա Ուկրաինայում Սաակաշվիլիին որևէ պաշտոն տալու վերաբերյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ