Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպի ղեկավար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակին։
Նա ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի հետքաշում չի տեսել։
Այս մասին Բլինքենը նշել է ICTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կանխատեսվել էր, որ Ռուսաստանը պետք է փետրվարի 16-ի վաղ առավոտյան հարձակում գործեր Ուկրաինայի վրա, բայց դա տեղի չունեցավ։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր՝ զորավարժություններից հետո ՌԴ զորքերի՝ իրենց տեղակայման վայրեր վերադարձի մասին։