ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Եվրոպայի լիգայի եզրափակիչից իր սպասելիքների մասին:
Մարզիչը նշել է, որ «Սևիլիան» շատ փորձառու թիմ է:
««Սևիլիան» լավ մարզավիճակում է գտնվում, սակայն մենք չենք վախենում այդ թիմից: Վախ բառը դուրս է իմ լեքսիկոնից:
«Ինտերը» դուրս է գալու խաղադաշտ և ամեն ինչ անելու է հիմնական ժամանակում հաղթելու և չեմպիոն հռչակվելու համար: Մեր թիմի համար Եվրոպայի լիգայում հաղթելը շատ կարևոր է»,- ասել է Կոնտեն:
Հիշեցնենք, որ «Սևիլիա» – «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 21-ին Երևանի ժամանակով 23:00-ին: