fbpx
Հասարակություն

Մենք դեռևս շարունակում ենք մնալ բարդույթավորված խռովարարների աղմուկի մեջ․ Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը նշել է, որ շատերը խորքային կերպով չեն ընկալում պետության գաղափարը։

«Երբ դու խորքային կերպով չես ընկալում պետության գաղափարը, ապա այս կամ այն ուժի կողմից պաշտոն չստանալու, ընտրություններին պարտվելու, որևէ ոլորտում չիրացվելու, ինչ- որ մի այլ բանից նեղանալու արդյունքում, սկսում ես խռովել պետությունից ու մարդկանցից, դառնում ես չարախոս, և որ ամենավատն է, քեզ շատ հեշտորեն կարող են օգտագործել նաև պետության դեմ:
Ահա մեր քաղաքական հանրության ամենալրջագույն խնդիրը, որը կարծես թե պետք է լուծվեր հեղափոխությունից հետո, այսինքն քաղաքական սուբյեկտները պետք է ավելի խորքային ընկալեին պետության գաղափարը, բայց ցավոք սրտի մենք դեռևս շարունակում ենք մնալ բարդույթավորված խռովարարների աղմուկի մեջ»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2944469808980738

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ