fbpx
Աշխարհ

Մենք համաձայն չենք, որ չպետք է զորքեր ունենանք 1997-ից ի վեր ՆԱՏՕ-ին միացած բոլոր երկրներում․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն անդրադարձել է դաշինքի զորքերի առկայությանը տարբեր երկրներում։

Նա ասել է, որ իրենք չեն կարող համաձայնել այն բանի հետ, որ զորքեր չունենան 1997 թվականից ի վեր դաշինքին միացած պետություններում, քանի որ այդպես ՆԱՏՕ-ի կեսը չեն պաշտպանվի դաշինքի զինվորականների կողմից ու կդառնան երկրորդ կարգի անդամներ։

Ստոլտենբերի խոսքերը փոխանցում է CBC հեռուստաալիքը, որին հարցազրույց է տվել նա։

ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր ընտրում է իր ուղին․ լինե՞լ այնպիսի դաշինքի անդամ, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, թե՞ ոչ։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն կարող անգային անվտանգության բացարձակ արժեքներ զիջել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ