fbpx
Քաղաքականություն

Մենք հոգ ենք տանում յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության մասին. Լիլիթ Մակունց

Իմ քայլը կուսակցության ղեկավար Լիլիթ Մակունցը իր Facebook-ի պաշտոնական էջում գրել է.

«Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի շուրջ ապազգային, անհայրենիք, անզուսպ ու անթաքույց հրճվանքը, որ տեսնում ենք իշխանությունը կամ պաշտոնները կորցրած որոշ անձանց կողմից, քաղաքացիները քաղաքական առումով անհետևանք չեն թողնելու: Դա է ցույց տվել մեր նորանկախ պետության պատմությունը:

Ուզում եմ այդ մարդկանց հիշեցնել, թե ինչպես է իրենց ընդդիմությունը (որի մի մասը նաև մենք էինք) իրեն դրսևորել, օրինակ, 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ կամ H1N1 վիրուսի բռնկման ժամանակ և ինչպես են հիմա իրենք վարվում: Ինչպես այն ժամանակ որպես ընդդիմություն ենք մտածել մեր յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության մասին (լավագույն օրինակը՝ թավշյա հեղափոխությունը), այնպես էլ հիմա՝ որպես պաշտոնյաներ, հոգ ենք տանում յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության մասին և ձեռնարկում ենք ու ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ միջոցները: Իսկ նման պահվածքով նրանք ոչ միայն ի ցույց են դնում իրենց քաղաքական, այլև մարդկային տեսակը, որը մերժելի է բոլոր ժամանակներում՝ անկախ նրանից, թե ով է իշխանության»,-գրել է նա:

https://www.facebook.com/LilitMakuntspage/posts/626113291286227?__xts__[0]=68.ARDhZpsFLpFVbiuSTukNf9N-iirEUJM3IeVONrEaHeEZ3WRCX6Ud9d9SHsBoarJsQigVqCDkBXOr7hVvzLgyRDJZ7SY4WsedMLpMCEsHpg8eDLA2BRrpjO5Vcphdnj4WsRWGMV1ojoecRtjgoXftZg5ZJpmhkg4J4PLnO8jwOL8AafhpBlUBFPuhVXtLqOuGtNJREJg6Di5pY8HHiqzhESk3LgrpA7Yv31FYBasQI2XZaTW9ylmnTxOebuawN8YGJXx7LMLHuH39ZNAUkB-YSXNuckxEBwMauzbLlPwE8qE_WLfyIR2gxcurOiFlyf2U2PDC7sgdoVupspE3PsU&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ