fbpx
Սպորտ

Մենք իրավունք չունենք սկսելու նվաճել հաղթանակը միայն 70-րդ րոպեին. Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը անդրադարձել է Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպմանը, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Այս մաին հայտնում է Goal.com-ը:

«Ֆուտբոլում պետք է նվաճել հաղթանակը: Մենք իրավունք չունենք սկսելու նվաճել այն միայն 70-րդ րոպեին: Տղաները լավ խաղացին: Դա ցանկության պակաս չէ, այլ, հավանաբար, վստահության:

Ես կասկած չունեմ, որ իմ տղաները ցանկանում են հաղթել, բայց երբեմն երիտասարդ խաղացողները չգիտեն, թե ինչպես հաղթահարեն նման փորձությունները: Այս հանդիպումից սովորելու շատ բան ունենք:

Մենք պարտվեցինք 0: 2 հաշվով և չհանձնվեցինք: Անցյալ տարի մենք կարող էինք հանձնվելլ, բայց ոչ այս տարի, ուստի տարբերությունը հսկայական է», – ասել է Սուլշերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ