fbpx
Սպորտ

Մենք իսկապես պահեր չստեղծեցինք․ Սետյեն

Սա լավ արդյունք է ՝ հաշվի առնելով, որ պատասխան հանդիպումը կկայանա մեր խաղադաշտում: Այս մասին ասել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը՝ անդրադառնալով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Նապոլի»-ի հետ ոչ-ոքին:

«Առաջին խաղակեսում «Նապոլին» պաշտպանվում էր տասը հոգով և շատ մոտ էր իր սեփական տուգանային հրապարակին:

Մենք իսկապես պահեր չստեղծեցինք, բայց գիտեինք, որ դա համբերության և համառության խնդիր է: Բուսկետսը ստացավ երրորդ քարտը, մենք նաև չենք կարող հույս դնել Վիդալի վրա:

Պիկեն ունի կոճի վնասվածք, դժվար է ավելի կոնկրետ ասել, կխաղա նա պատասխան խաղում, թե ոչ»,-ասել է Սետյենը։ Այս մասին հաղորդում է Movistar-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ