Սպորտ
10:52 13/09/2019

Մենք կհաղթեինք ամեն ինչ, եթե ժամանակին Գվարդիոլան լիներ Անգլիայի մարզիչը․ Ռունի

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է թիմի 10 տարի առաջ ունեցած կազմի և հավակնությունների մասին։

«Եթե նայենք այն թիմին, որը Անգլիան ուներ 10 տարի առաջ, ապա կարելի է ասել, որ ամենայն հավանականությամբ մենք լավագույն կազմը ունեինք այդ պահին։ Ռիո Ֆերդինանտ, Ջոն Թերի, Էշլի Քոուլ, Սթիվեն Ջերարդ, Պոլ Սքոուլզ, Ֆրենկ Լեմպարդ, Դևիդ Բեքհեմ, ես և Մայքլ Օուենը։ Եթե մեր մարզիչը լիներ Պեպ Գվարդիոլան, մենք, առանց կասկածի, կհաղթեինք ամեն ինչ», – Ռունիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Ռունին Անգլիայի հավաքականում հանդես է եկել 2003-ից 2018 թվականներին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ