fbpx
Իրավական

Մենք կհետևենք, որ բացառվի Սահմանադրությանը հակասող կոնվենցիաների վավերացումը․ ՄԻՊ

Մենք կհետևենք, որ Հայաստանի Սահմանադրությանը հակասող կոնվենցիաները չվավերացվեն։ Այս մասին հուլիսի 17-ին մամուլի ասուլիսում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ այժմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուսումնասիրում է Ստամբուլյան կոնվենցիան, ինչպես նաև բոլոր փորձագիտական և հանրային գնահատականները։

«Ակնհայտ է, որ ընտանեկան բռնությունից և խոշտանգումներից կանանց պաշտպանության գաղափարը չի կարող չողջունվել մեր կողմից։ Սակայն պետք է ուսումնասիրել փաստաթուղթը համալիր, որպեսզի հանդես գանք միանշանակ կարծիքով Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2018 թվականի հունվարի 18-ին Ստրասբուրգում ստորագրել է Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիրը կանանց հանդեպ բռնության և ընտանեկան բռնության մասին, որն ավելի շատ հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ