fbpx
Սպորտ

Մենք կփորձենք չեզոքացնել Մեսսիին․ Բրազիլիայի հավաքականի մարզիչ

Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ Բրազիլիա-Արգենտինա հանդիպմանն ընդառաջ բրազիլացիների գլխավոր մարզիչ Տիտեն պատմել է, թե ինչպես են գործելու Լիոնել Մեսսի դեմ։ Մարզչի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

«Արգենտինան միայն անհատական վարպետությամբ ուժեղ աստղերի հավաքածու չէ։ Նրանք զգալիորեն աճել են որպես թիմ, իսկ կոլեկտիվը միշտ ուժեղացնում է անհատական որակները։ Ինչպե՞ս ենք կանգնեցնելու Մեսիին։ Մենք կփորձենք չեզոքացնել Լեոյին, բայց նրան հնարավոր չէ կանգնեցնել։ Մենք միայն կփորձենք նվազեցնել նրա ազդեցությունը արդյունքի վրա», – ասել է Տիտեն:

Հիշեցնենք, որ Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը կկայանա հուլիսի 3-ին՝ Երևանի ժամանակով 04:30-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ