Երևան

Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, ոչ թե քանդում. Հայկ Մարության

«Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, ոչ թե քանդում», – նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 18-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ արձագանքելով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ շենքերի տանիքների մանսարդները պետք է ապամոնտաժվեն:

Նրա խոսքերով, մանսարդների կառուցումը պետք է լինի քաղաքի 5-րդ ճակատը, բայց դա պետք է լինի կարգավորված, համակարգված, գլխավոր ճարտարապետի և քաղաքապետարանի ճարտարապետական բլոկի կողմից թույլ տրված: Քաղաքապետը որպես օրինակ բերեց Փարիզը, որտեղ հենց այդպիսի լուծումներ են տրվել շենքերին:

«Փարիզում մանսարդները դարձել են շենքերի 5-րդ ճակատը, դրանով գեղեցկանում են շենքերը: Չկա քանդման գաղափար, կա միայն կառուցման գաղափար, բայց դա պետք է լինի բնակիչների համաձայնությամբ, եթե կհամաձայնեն բոլոր բնակիչները, ապա շինարարական նորմերին համապատասխան` մենք ընթացք կտանք դրան»,- ասաց քաղաքապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ