fbpx
Սպորտ

Մենք մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս մրցաշարին. Կապառոս

Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը․

«Մենք մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս մրցաշարին։ Մեր ազգային հավաքականում կան վետերաններ, ինչպես նաև նորեկներ, ովքեր բոլորն էլ խանադավառությամբ լի են և ցանկանում են բարձր արդյունքների հասնել։ Մակեդոնիայի հավաքականը ևս լավ թիմ է, խաղակցաված թիմ է։ Մենք մեծ ցանկություն ունենք հնարավորինս լավ հանդես գալ այս մրցաշարում:

Մեկ շաբաթում աշխարհում շատ բան կարող է փոխվել, էլ չեմ ասում երկու տարվա վաղեմության խաղի մասին, ես նույնիսկ չեմ էլ անդրադառնում այդ խաղին։ Շատ ցավալի է, որ Մակեդոնիայի հավաքականի դարպասապահը չի կարող մասնակցել այս հանդիպմանը։

Երիտասարդ ֆուտբոլիստներ կան մեր թիմում, ովքեր ապացուցելու բան ունեն և կաշխատեն հնարավորինս լավ հանդես գալ: Անհնարին է իսպանական ֆուտբոլի խաղաոճը ամբողջությամբ ներարկել Հայաստանի հավաքականին։ Ես կփորձեմ իմ փորձով օգտակար լինել Հայաստանի հավաքականին։

Բնականաբար, երբ ուժեղ ֆուտբոլիստը թիմում չէ, դա ազդում է թիմի վրա, հատկապես երբ խոսքը Հենրիխ Մխիթարյանի նման բարձրակարգ ֆուտբոլիստի մասին է։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Այժմ թիմը պետք է շատ ուժեղ թիմային խաղ ցուցադրի և կենտրոնանա իր որակների վրա»,- ասել է Խոակին Կապառոսը։

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով: 3 օր անց Հայաստանի հավաքականը կընդունի Էստոնիայի ընտրանուն:

Այս մասին տեղեկանում ենք Armsport-ից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ