fbpx
Կառավարություն
15:40 28/10/2019

Մենք մեր երկրում ստանդարտները բարձրացնելու խնդիր ունենք. վարչապետ

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր երկրում ստանդարտները բարձրացնելու խնդիր ունենք:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ճանապարհաշինության հետ կապված այն ստանդարտը, որ այսօր հաստատված է Հայաստանում, այդ ստանդարտից ու որակից ինքը գոհ չէ, չնայած նախկինի համեմատ ճանապարհաշինության որակի հսկայական փոփոխություն կա:

«Մենք պետք է ստանդարտները բարձրացնենք: Ընդհանրապես պետք է բարձրացնենք կառավարության, Ազգային ժողովի, ՏԻՄ-երի, իրավապահ համակարգի, քննչական մարմինների աշխատանքի որակի ստանդարտները»,-հավելեց վարչապետը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ