ՀՀ փոխվարպետ պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի էջում «Մենք միասին ենք հաղթահարելու» խորագրով տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութի հերոսուհին Լիլիթ Չիբուխչյանն է։
«Ես՝ Լիլիթ Չիբուխչյանս, 42 տարեկան եմ, արտերկրից եմ եկել, գալուց երկու օր հետո զգացել եմ, որ լավ չեմ զգում ինձ, թուլություն ունեմ, կոկորդս է ցավում, բարձր տաքություն ունեմ, նույնիսկ արդեն չէի կարողանում շնչել։ Շտապօգնություն կանչեցինք և ինձ տարան Նորք ինֆեկցիոն հիվանդանոց։
Պարզվեց, որ երկկողմանի թոքաբորբ ունեմ և վարակվել եմ կորոնավիրուսով։ Ինձ թվում էր, թե այլևս չեմ լավանա․․․ 25 օր պառկել եմ հիվանդանոցում։ Բժիշկները շատ հոգատար էին, հարազատի նման ինձ վերաբերվեցին, հանեցին այս վիճակից, իմ հոգեբանն ունեի, ամեն օր գալիս էր։ Բժիշկներն ասում էին՝ դու ուժեղ ես, դու կարող ես։ Ու եղավ։ Մենք միասին կարող ենք հաղթահարել։ Պահպանեք հիգիենայի կանոնները, քիչ շփվեք, որ չվարակվեք։ Հիմա ես ամեն ինչին այլ աչերով եմ նայում։ Փրկեցին ինձ և ես նորից ծնվեցի», պատմել է Լիլիթ Չիբուխչյանը։
https://www.facebook.com/2079323389038737/videos/3216820291689707
