«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը «Լեսթեր Սիթիի» նկատմամբ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի արտագնա խաղում։
Մարզիչը նշել է, որ Լեսթերն ունի գերազանց թիմ:
«Երբ նրանց հետ խաղացինք մեր ստադիոնում, պարտվեցինք 2։5 հաշվով, բայց այս անգամ մենք գործեցինք համբերատար և մեծ քայլ կատարեցինք չեմպիոնության ուղղությամբ։
Երբ ֆուտբոլիստները վերադառնում են հավաքականներից, երբեք չգիտես, թե ինչ վիճակում կլինեն, բայց ես նրանց վստահում եմ։ Նրանք ոչ միշտ են ինձ հավատում, բայց ես նրանցից յուրաքանչյուրին հավանում եմ։ Այս խաղում ես վստահեցի մի քանի խաղացողների, որոնք վաղուց դուրս չէին եկել խաղադաշտ։
Երբ հաղթանակները հաջորդում են իրար, տղաները գիտեն, որ կազմում հայտնվելու համար պետք է շատ լավ խաղան։ Մեր թիմում ամեն ինչ գերազանց է ֆուտբոլիստների միջև ըմբռնման տեսանկյունից։
Անգլիայի առաջնությունում տիտղոս նվաճելուց հաճելի ոչինչ չկա։ Մրցաշարը տևում է 11 ամիս, շատ բարդ է։ Մենք մոտ ենք տիտղոսին, անհրաժեշտ է ևս երեք հաղթանակ»,-ասել է Գվարդիոլան:
Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։