fbpx
Սպորտ

Մենք նորից պետք է թռչենք մեր գլխից բարձր. Էրիկ տեն Հագ

Հոլանդական «Այաքս»-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է, որ իր գլխավորած թիմը նորից «սեփական գլխից բարձր թռնի»:

«Նախորդ խաղին մենք կարողացանք կարևորագույն գոլ խփել: Առաջիկա հանդիպումը կանցկացվի հրաշալի մարզադաշտում և աննկարագրելի մթնոլորտում: Անգլիական ցանկացած ակումբի հետ մրցելիս հանդիպման տեմպը միշտ էլ բարձր է լինելու: Մենք նորից պետք է թռչենք մեր գլխից բարձր»,- այս մասին ասել է Հագը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ այսօր, մայիսի 8-ին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումների շրջանակում կկայանա «Այաքս»-«Տոտենհեմ» պատասխան հանդիպումը: Թիմերի առաջին խաղում, որը կայացել էր Անգլիայում, «Այաքս»-ը հաղթել էր «Տոտենհեմ»-ին նվազագույն հաշվով: Այս թիմերը միմյանց հետ ընդհանուր հաշվով մրցել են 3 խաղում: 2 անգամ հաղթել է «Տոտենհեմ»-ը, մեկում է առավելության է հասել «Այաքս»-ը: Անգլիական ակումբը խփել է 6 գոլ, իսկ «Այաքս»-ը` 2 գնդակ:

«Այաքս»-«Տոտոնհեմ» հանդիպումը կկայանա կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23:00-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ