fbpx
Սպորտ

Մենք պաշտպաններ ենք, բայց Գվարդիոլան պահանջում է, որ առաջ գնանք․ Ուոքեր

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կարողացավ հաղթանակի հասնել «Շեֆիլդի» նկատմամբ։ Մանչեսթերյան ակումբի պաշտպան Կայլ Ուոքերը մեկնաբանել է հանդիպումը։

«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք, կարողացանք կարևոր միավորներ վաստակել: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ:

Մենք պաշտպաններ ենք, սակայն Գվարդիոլան պահանջում է, որ հարձակման ժամանակ առաջ գնան թիմի բոլոր ֆուտբոլիստները:

Պաշտպանները պետք է մասնակցեն թիմի գրոհներին, նաև հասցնեն նահանջել ու կանգնեցնել մրցակցի գրոհները:

Գվարդիոլայի մարտավարությունը տանջանք է պաշտպանների համար», – Ուոլքերի խոսքը փոխանցում է «Ման Սիթիի» մամուլի ծառայությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ