Հայաստան
22:30 30/04/2020

Մենք պատրաստ չենք հայրենակիցների մասշտաբային հոսքին․ Զարեհ Սինանյան

ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հանձնաժողովի նիստում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան նշել է, որ մենք  մեկնում ենք արտասահման և այցելում հայկական սփյուռքի տարբեր համայնքներ, սակայն ռեպատրիացիայի աջակցումը մեր առաջնահերթությունը չենք համարում:

Զարեհ Սինանյանի խոսքով՝  կարևոր է շատ, որպեսզի մարդիք, ովքեր վերադառնում են հայրենիք ապահովենք աշխատանքով։

«Ես պետք է ասեմ, որ մենք պատրաստ չենք մասշտաբային ռեպատրիացիային: Եթե նման բան տեղի ունենա, եկեք անկեղծ լինենք՝ մենք դրան պարզապես պատրաստ չենք»,-խոստովանել է Սինանյանը:

Միևնույն ժամանակ Զարեհ Սինանյանը նշել է, որ  իրենք իրենց առջև նպատակ են դրել հայկական սփյուռքի ներկայացուցիչներին ավելի շատ տեղեկություն տրամադրել Հայաստանի մասին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը անմիջապես «թավշյա հեղափոխությունից» հետ սփյուռքի հայերին կոչ արեց վերադառնալ հայրենքի և  հայնտեց իշխանությունների՝ զանգվածային ռեպատրիացիա կազմակերպելու մտադրության մասին:

Ինգա Եղիազարյան

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ