fbpx
Հասարակություն

Մենք պետք է արմատավորենք «ամրագոտի կապելու մշակույթը. Նաիրա Զոհրաբյան

Մենք պետք է արմատավորենք «ամրագոտի կապելու մշակույթը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես միանում եմ #ամրակապվիր հեշթեգին.

Յուրաքանչյուր տարի ողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում է 1 մլն 171 հազար մարդ: Համաձայն վիճակագրական տվյալների` վթարների գլխավոր պատճառներն անփոփոխ են` արագության սահմանափակման գերազանցումը, անսթափ վիճակում մեքենայի վարումն ու վարելու ժամանակ ամրագոտի չկապելը:
Չնայած բազմաթիվ հորդորներին՝ գրեթե ամեն օր Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ վարորդներ տուգանվում են ամրագոտի չկապելու համար։ Իսկ վիճակագրությունը փաստում է, որ ամրագոտու կիրառումը մինչեւ 80% նվազեցնում է վթարներում մահվան ելքով դեպքերի եւ վնասվածքների թիվը։ Մենք պետք է արմատավորենք «ամրագոտի կապելու մշակույթը»», – գրել է Նաիրա Զոհրաբյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ