fbpx
Սպորտ

Մենք պետք է բացառենք ռասիզմը ֆուտբոլում․ Դե Խեա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան խոսել է ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբային հասցեին հնչած ռասիստական բնույթի արտահայտություններին:

«Ռասիզմը տեղ չունի ֆուտբոլում: Մենք պետք է բացառենք դա: Սա ասում եմ որպես «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ և մարզիկ»,- ասել է Դե Խեան:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները վիրավորել են Պոգբային այն բանից հետո, երբ ֆրանսիացի կիսապաշտպանը Անգլիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Վուլվերհեմփթոն»-ի հետ խաղում չիրացրեց 11 մետրանոց հարվածը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ