«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է հաջորդ մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին:
«Մենք պետք է ձգտենք 4-րդից բարձր հորիզոնական զբաղեցնել: Ես նախընտրում եմ լինել լավատես ու սխալվել, քան վատատես լինել ու ճիշտ դուրս գալ: Ես սովոր չեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 5-6-րդ տեղը զբաղեցնի, բայց դա հենց այն դիրքն է, որտեղ մենք հիմա գտնվում ենք:
Այդպիսին է խնդրի չափը, բայց ինձ դուր է գալիս այս մարտահրավերը:
Մենք պետք է աշխատենք ֆուտբոլիստների հետ, ձեռք բերենք համապատասխան խաղացողների և շարժվենք դեպի նպատակը: Մենք կազմում ունենք որակյալ խաղացողներ: Պետք է ամեն օր աշխատենք ու չմոռանանք այն մասին, թե ինչի ենք ձգտում», – Սուլշերի խոսքերն է մեջբերել BBC-ն:
Անցած մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդն» ավարտեց 6-րդ հորիզոնականում և դուրս մնաց ՉԼ գոտուց:
