Աներկբայորեն մերժենք ու բացառենք քաղաքական բռնությունը և ճնշումները մեր երկրում, Facebook-յան իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«2008թ․ մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում քաղաքացիների խաղաղ ընդվզումը ճնշելու նպատակով կրակեցին ցուցարարների վրա։
Ազատության ու արժանապատվության համար խաղաղ պայքարի ելած շատ շատերս կարող էինք լինել այդ օրը զոհված 10-ից մեկը, 11-րդը, 21-րդը․․․
Հիշելով այդ օրը, հիշելով բոլոր զոհերին, հիշելով բոլոր վիրավորներին, հիշելով ֆիզիկապես անվնաս, բայց գլխահակ ու կոտրված բոլոր տուն դարձածներին՝ մենք պետք է մեկընդմիշտ փակենք մեր պատմության այդ արյունոտ և ամոթալի էջը և աներկբայորեն մերժենք ու բացառենք քաղաքական բռնությունը և ճնշումները մեր երկրում։
Այլևս երբեք», – գրել է ԱԺ նախագահը։