fbpx
Սպորտ

Մենք պետք է Քոնորի ամբողջ թիմին ջարդենք. Խաբիբ Նուրմագոմեդով

Ռուս MMA բռնցքամարտիկ, թեթև քաշային կարգում UFC վարկածով չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը վստահ է, որ իր դիմակայությունը նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ չի ավարտվել 2018-ի հոկտեմբերին կայացած մենամարտից հետո: Այս մասին հայտնում է ESPN-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Խաբիբը նշել է, որ պատմությունը հեռու է ավարտից:

«Հոկտեմբերին այդ պատմությունը չի ավարտվել: Բավական չէ պարզապես հաղթել ինչ-որ մեկին: Եվ ես ասել եմ ոչ միայն Քոնորի մասին, մենք պետք է նրա ամբողջ թիմին ջարդենք: Ես հենց այդ մասին էի մտածում մենամարտից առաջ և ասել եմ դա իմ տղաներին: Ես ասացի, որ մենք դուրս ենք գալիս պատերազմի, ոչ թե մենամարտի:

Դա երբեք չի ավարտվի: Երբեք: Եթե մենք ինչ-որ տեղ հանդիպենք Մաքգրեգորի հետ, ապա կկռվենք, հարյուր տոկոսով: Եվ կարևոր չէ՝ դրանից հետո մեզնից մեկը բանտ կգնա՞ արդյոք: Ես ոչնչից չեմ վախենում: Նա և իր թիմը կգնան հիվանդանոց, մենք՝ ոստիկանություն», – ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ