fbpx
Աշխարհ

Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա. Տիխանովսկայա

Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդես է եկել հայտարարությամբ:


Նա հայտնել է, որ անթույլատրելի է «դրսից» Բելառուսի ներքին գործերին միջամտելը։

Նա այսպես անդրադարձել է Բելառուսի նախագահի այն հայտարարություններին, որտեղ Լուկաշենկոն նշում է, որ Մոսկվան կարող է միջամտել Բելառուսի գերծերին:

«Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք։ Մեր ժողովուրդը ցանկանում է ապրել ժողովրդավարական երկրում, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա»,- ասել է Տիխանովսկայան։


Այս մասին տեղեկանում ենք Fox News հեռուստաալիքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ