fbpx
Աշխարհ

Մենք շատ մոտ էինք պատերազմին․ Զարիֆը՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների մասին

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների և երկրների միջև լարվածության մասին: Նա այս մասին խոսել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ն և Իրանը զայրալից նամակներ են փոխանակել:

«Ափսոս, որ Միացյալ Նահանգները, հիմնվելով ապատեղեկատվության վրա, հիմնվելով անքաղաքավարության և ամբարտավանության վրա, որդեգրել է ուղղություն, որը տարածաշրջանն անչափ մոտեցրել է եզրագծին։ Մենք պատերազմին անչափ մոտ էինք»,-նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Հարցազրույցի ժամանակ Զարիֆը նաև մեղադրել է ԱՄՆ պետքարտուղարին այն բանի համար, որ նա հունվարին երկրների միջև ճգնաժամի բարձրակետին Իրանին ուղարկել է անվայելուչ նամակ և Իրանի կառավարությունից խիստ պատասխան է ստացել:

Զարիֆը հայտարարել է, որ Պոմպեոն իր նամակում սպառնալիքներ էր հնչեցրել, որոնք ինքը չի պատրաստվում կրկնել:

«Թող նա ինքն ասի, թե ինչ է գրել այդ նամակում»,-հավելել է նախարարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ