fbpx
Սպորտ

Մենք տարիքին չեն նայում․ Չերչեսովը՝ Զախարյանին հավաքական հրավիրելու մասին

Երեկ հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ հայազգի 19-ամյա ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը հրավիրվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմ՝ EURO-2020-ի համար։

Այս որոշման մասին խոսել է ռուսների գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը։

Նա ասել է, որ նրանք տարիքին չեն նայում, այլ նայում են, թե ինչպես է ֆուտբոլիստը խաղում և զարգանում։ Մարզիչը նշել է, որ Զախարյանն իրեն դրսևորել է երիտասարդական եվրոյում և ազգային հավաքականում կարող է հանդես գալ մի քանի դիրքերում։

Չերչեսովի խոսքով՝ EURO-2020-ի համար Ռուսաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կլինի ամենաուշը հունիսի 1-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ