fbpx
Սպորտ

Մենք վայելում ենք կորտում անցկացրած ամեն վայրկյանը. Պիտ Սամպրաս

Ամերիկացի Պիտ Սամպրասը, ով Մեծ Սաղավարտի մրցաշարերի 14-ակի հաղթող է, խոսել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի մասին: 

«Երբ ես նայում եմ ներկայիս սերնդին՝ Ռաֆային, Ռոջերին, Նովակին ու Մարեյին, հասկանում եմ, որ նրանցից ինձ ամենաշատը նման է Ջոկովիչը: Նա, ինչպես և ես, երջանիկ մարդ է: Մենք վայելում ենք կորտում անցկացրած ամեն վայրկյանը:

Միգուցե դա նրանից է, որ մենք ներկայացնում ենք երկրներ, որոնք նախկինում թենիսային կուռքեր չեն ունեցել: Մենք շատ համառորեն ենք աշխատել բարձունքում հայտնվելու համար, գուցե ավելի շատ, քան մյուսները»,- Սամպրասի խոսքերն է մեջբերում Tennis World USA-ը: 

Տեղեկացնենք,որ Նովակ Ջոկովիչը Մեծ Սաղավարտի մրցաշարերի 16-ակի հաղթող է: Երկուշաբթի մեկնարկող US Open-ում նա առաջին համարն է: Սերբ թենիսիստը Նյու Յորքում անցկացվող Grand Slam-ի գործող չեմպիոնն է: 

Նշենք,որ Պիտ Սամպրասը կարիերայի ընթացքում չի կարողացել հաղթել Մեծ Սաղավարտի մրցաշարերից միայն Ռոլան Գարոսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ