fbpx
Քաղաքականություն

Մենք ոգեշնչվում ենք հայ ժողովրդի ուժով և ոգով․ Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուղերձ է հղել՝ կապված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վարչապետի պաշտոնական կայքից։

Նա նշել է, որ իրենք միանում են բոլոր հայերին՝ հիշելու՝ հայ ժողովրդի դեմ անմարդկային գործողությունների զոհերին։

Թրյուդոյի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց է տվել բաժանման և ատելության դեմը։ Վարչապետը վճռականորեն դատապարտել է ատելությունը, անհանդուրժողականությունն ու քսենոֆոբիան։

Կանադացի պաշտոնյան հաստատել է իրենց հավատարմությունը մարդու հիմնարար իրավունքներին ու արժեքներին ու պարտավորվել է շարունակել աշխատանքը՝ նման վայրագություններ կրկնությունը թույլ չտալու նպատակով։

Թրյուդոն իր ուղերձի վերջում նշել է, որ նրանք ոգեշնչվում են հայ ժողովրդի ուժով և ոգով, ու բոլոր կանադացիներին կոչ է արել դադար վերցնել՝ հարգելու համար ցեղասպանության զոհերի հիշատակն ու ցեղասպանության սարսափը վերապրածներին

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ