ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրված է․
«Մենք ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժխտողական կարծիքի դեմ: Այս որոշմամբ Նիդերլանդները և նրա խորհրդարանի անդամները մեկ անգամ ևս ցուցադրեցին իրենց սկզբունքային դիրքորոշումը մարդու իրավունքների և Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը հունիսի 11-ին բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը՝ միաժամանակ պարտավորեցնելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։
