fbpx
Հասարակություն

Արտաշատի խճուղում մեքենա է այրվել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 00:49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Արտաշատի խճուղում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

ԱԻՆ-ից տեղեկացնում են նաև, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 01։04-ին, մարվել՝ 01։26-ին։ Այրվել է «Mercedes-Benz CLS» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ե., ծնված 1989 թ․)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ