fbpx
Հասարակություն

Դիլիջանում մեքենան բախվել է ծառին․ կա զոհ

Հունիսի 2-ին, ժամը 13:04-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքում՝ «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում, «UAZ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ու կա տուժած, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում գտնվող «Նալբանդի թալա» հանդամասում «UAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին (վարորդ` Ռուբեն Մ․, ծնված 1974 թ.), ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը (Հայկ Հ․, ծնված 1977 թ․) հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ