Հասարակություն

Երևանում մեքենան բախվել է ավտոկանգառին․ կա տուժած

Սեպտեմբերի 4-ին, ժամը 05։50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ավտոկանգառին։

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ