fbpx
Հասարակություն

Մեքենան ընկել է գետը․ կա 2 տուժած

Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 02։05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խումբ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Հրազդանի կիրճում՝ «Լոլիկ» ռեստորանի հարևանությամբ, ավտոմեքենան ընկել է գետը․ վարորդը և ուղևորը չեն կարողանում դուրս գալ գետից։

Փրկարարները գետից դուրս են բերել Կ․ Ա․-ին (ծնված 2001 թ․) և Գ․ Ս․-ին (ծնված 1981 թ․)։

Նշվում է նաև, որ Կ․ Ա․-ն և Գ․ Ս․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Կ․ Ա․-ի առողջական վիճակըգնահատել են միջին ծանրության, իսկ Գ․ Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ